Զոհրակ Ապրեսյան

Համահիմնադիր, գործընկեր, Ի.Գ.Թ

Զոհրակ Ապրեսյանը «Գրիտարրես» ընկերության գործընկերներից է և թիմում իրականացնում է ակտիվ փաստաբանական գործունեություն։

Մասնագիտական փորձ

Գրիտարրես ընկերության հիմնադրման օրվանից մինչև 2022 թվականի հոկտեմբեր ամիսը զբաղեցրել է Գրիտարրես Ընկերության գործադիր ղեկավարի պաշտոնը։ Լինելով ակտիվ փաստաբանական գործունեությամբ զբաղվող գործընկեր` Զոհրակ Ապրեսյանը.

  • Տրամադրում է իրավախորհրդատվություն Ընկերության հաճախորդներին,

  • Ներկայացնում է հաճախորդների շահերը Հայաստանի առաջին ատյանի դատարաններում, Հայաստանի վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, պետական մարմինների հետ հարաբերություններում,

  • Կազմում է հաշտության համաձայնության և պայմանագրերի նախագծեր,

  • Կազմում է տարբեր տեսակի դատավարական փաստաթղթեր, և այլն։

Զոհրակ Ապրեսյանն իր մասնագիտական ուղին սկսել է«ԹիՔեյ ընդ Փարթներս» ՓԲԸ-ից, որտես աշխատել է որպես իրավաբան։

Դրանից հետո աշխատել է «ԱյԴԻ Բանկ» ՓԲԸ-ում որպես դատաիրավական բաժնի առաջատար մասնագետ (2018-2019 թվականներին)։

2020 թվականին էլ հանդիսացել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ընկերության տնօրենի խորհրդականը։

Կրթություն

2012-2016 թվականներին սովորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում և ստացել իրավագիտության բակալավրի աստիճան։

2016-2018 թվականներին սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան։

2018-2021 թվականներին կրթությունը շարունակել է Եվրոպական համալսարանի ասպիրանտուրայում և 2021 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Մասնագիտական որակներ

2018 թվականին ստացել է փաստաբանական գործության արտոնագիր։

Մասնագիտական լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։

Ունի հրապարակված 10 գիտական հոդված։

Ներկայումս դասավանդում է Եվրասիա միջազգային համալսարանում և ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։

Navigated to Զոհրակ Ապրեսյան