Մասնագիտական փորձ
Սյուզաննան իր մասնագիտական ուղին սկսել է հենց «Գրիտարրես» պրոֆեսիոնալ իրավաբանական գրասենյակում որպես պրակտիկանտ, միաժամանակ պրակտիկա է անցկացրել նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում։
Այնուհետև իր մասնագիտական կարիերան մեր ընկերության առաջարկով շարունակել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական բաժնի ղեկավարի օգնական։
2024 թվականից սկսած Սյուզաննան միացել է նաև մեր իրավաբանական թիմին՝ արդեն որպես աշխատակից։
Այժմ նա կամավորական հիմունքներով հանդիսանում է նաև «Ուղեցույց» կրթատեղեկատվական, երիտասարդական եվ համայնքային զարգացման հասարակական կազմակերպության իրավախորհրդատուն։
Կրթությունը և վերապատրաստումները
Սյուզաննան իր բակալավրի կոչումը ստացել է «Եվրասիա» միջազգային համալսարանում։ Համալսարանական կրթության ընթացքում նա միջազգային փոխանակման ծրագրով 6 ամիս տևողությամբ իրավագիտություն է ուսումնասիրել նաև Իսպանիայի «Վալենսիա» համալսարանում։
Նշենք նաև, որ Սյուզաննան բազմիցս մասնակցել է և այժմ էլ պարբերաբար շարունակում է մասնակցել մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործմանն ուղղված տարբեր դասընթացների և մրցույթների, այդ թվում՝
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպված «Միջազգային մարդասիրական իրավունք» թեմայով դատախաղին,
USAID-ի կողմից կազմակերպված “Brown Mosten” իրավաբանական խորհրդատվության միջազգային մրցույթին,
“Jean Monnet” ձմեռային դպրոցին` միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների վերաբերյալ,
ՀՀ Ազգային ժողովում անցկացվող Եվրոպական միության “Twinning” ծրագրին,
Սահմանադրական իրավունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից կազմակերպված ամառային դպրոցին և այլն։
Սյուզաննան վարժ տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին՝ և՛ բանավոր, և՛ գրավոր, ինչպես նաև՝ խոսակցական մակարդակում տիրապետում է ֆրանսերենին և իսպաներենին։