Շահաբոդին Էսկանդարի

IT Manager

Շահաբ Էսկանդարին «Գրիտարրես» իրավաբանական ընկերության ՏՏ մենեջերն է։ Նա մեր թիմին է միացել 2022 թվականի փետրվարին։

Մասնագիտական փորձ

Շահաբն 2017 թվականից սկսած աշխատել է ՏՏ ոլորտի տարբեր պաշտոններում, այդ թվում՝ ՏՏ ոլորտի խորհրդատու, Front-end ծրագրավորող, բջջային ծրագրավորող, ՏՏ նախագծերի մենեջեր (Scrum master), տեխնիկական որոնման համակարգերի օպտիմալացման (SEO) մասնագետ, ՏՏ մենեջեր և տեղեկատվական համակարգերի դիզայներ, ընդ որում՝ նա մասնագիտական գործունեություն է ծավալել ոչ միայն Հայաստանում գործող տարբեր կազմակերպություններում, այլ նաև՝ Կանադայում, Ավստրալիայում, Ռուսաստանում և Իրանում։

Կրթություն, որակավորումներ և հմտություններ

Շահաբն ունի համակարգչային գիտության բակալավրի կոչում (2010-2016 թթ.) և բժշկական ինֆորմատիկայի ոլորտում մագիստրոսի կոչում (2018-2021 թթ.): Նա Google-ի կողմից հավաստագրված ծրագրային մենեջեր է (Scrum master) և deeplearning.ai-ի կողմից հավաստագրված Machine Learning ծրագրավորող: Նա JavaScript (TypeScript) և Python ծրագրավորման լեզուների, HTML5 նշագրման լեզվի և CSS-ի օգտագործման մեծ փորձ ունի: Նա նաև աշխատել է տարբեր շրջանակների, գրադարանների և տեխնոլոգիաների հետ, այդ թվում՝ React.js, React Native, Node.js, Gatsby JS, Redux.js, GraphQL, Next.js և այլն։

"Գրիտարրես"-ում իրականացված գործունեությունը

Ընկերության ակնկալիքների և պահանջների վերլուծության արդյունքում Շահաբը մշակել է մեր ներկայիս կայքի մոդելը՝ ապահովելով ընկերության կողմից ներկայացվող բոլոր ծառայությունների մատչելիությունն ինտերֆեյսում։ Կայքի ստեղծման փուլում օգտագործվել են վերջին վեբ տեխնոլոգիաները և ոլորտում արձանագրված լավագույն փորձը:

Շահաբի կողմից ներդրված հիանալի ինտերֆեյսի և մեր ընկերության կուտակած տարիների փորձի շնորհիվ "Գրիտարրես"-ի վեբ կայքը դարձել է Հայաստանում օրենսդրական կարգավորումների վերաբերյալ տեղեկատվության ամենավստահելի աղբյուրներից մեկը:

Մինչև 2023 թվականի ապրիլը կայքն ուներ ավելի քան 60 հազար դիտումներ և օգտատերեր շուրջ 82 երկրներից։ Ընկերությունն ունի հաճախորդներ տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Իրանից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Միացյալ Թագավորությունից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հոնկոնգից, Ուկրաինայից, Կիպրոսից, Էստոնիայից, Չինաստանից և Սինգապուրից:

Navigated to Շահաբոդին Էսկանդարի