Սաթենիկ Ավետիսյան

Կրտսեր իրավաբան

Մասնագիտական փորձ

Սաթենիկն իր մասնագիտական ուղին սկսել է քննչական կոմիտեում որպես պրակտիկանտ։

Այնուհետև, մեր ընկերությունում մոտ 1 ամիս տևած պրակտիկայի արդյունքում ստացել է առաջարկ միանալ մեր թիմին որպես աշխատակից:

Բացի այդ Սաթենիկն անցել է երկամսյա պրակտիկա Փարիզում գտնվող «Ավեդիս ավոկատ» փաստաբանական գրասենյակում, որը մասնագիտացված է ընտանեկան, օտարերկրացիների և քրեական իրավունքների ճյուղերում։

Կրթությունը և վերապատրաստումները

Սաթենիկն իր բակալավրի աստիճանը ստացել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում, ինչպես նաև համալսարանի ակադեմիական գործընկեր Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում։

Բացի այդ, նա պարբերաբար մասնակցում է ինքնազարգացման և մասնագիտական գիտելիքների կատարելագործման տարբեր դասընթացների ու մրցույթների ինչպիսիք են.

  • «Ռենե Կասսեն» միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթ (Ստրասբուրգ),

  • Եվրոպական ինտեգրում. պատմություն, ապագա, ներկա (Համագործակցություն Ցյուրիխի համալսարանի հետ),

  • Սահմանադրական իրավունքի աշնանային դպրոց,

  • Երիտասարդ կանանց առաջնորդության ակադեմիա,

  • Ընտանեկան բռնություն. իրավական կարգավորումները,

  • Իրավական էլեկտրոնային ռեսուրսներ և այլն:

Սաթենիկը վարժ տիրապետում է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներին, ինչպես նաև կարող է շփվել իսպաներենով:

Navigated to Սաթենիկ Ավետիսյան