Հարությունյան Ռուզաննան՝ որպես գործընկեր, միացել է «Գրիտարրես» իրավաբանական գրասենյակին և ստանձնել է գրասենյակի կառավարումը՝ որպես տնօրեն, 2022 թվականի սեպտեմբերից։
Մասնագիտական փորձ
Հարությունյան Ռուզաննան 2019 թվականից մինչև 2020 թվականը «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությունում աշխատել է որպես իրավաբան, իսկ 2020 թվականից մինչև 2022 թվականը նույն ընկերությունում աշխատել է որպես իրաբանական բաժնի ղեկավար։ Որպես իրավաբանական բաժնի ղեկավար նա՝
վերահսկել և կազմակերպել է ընկերության իրավաբանական բաժնի աշխատանքը,
իրականացրել է ընկերության բիզնես ուղղությունների իրավական ապահովում,
ապահովել է ընկերության գործունեության համապատասխանեցումը ՀՀ օրենսդրությանը,
ՀՀ Կենտրոնական բանկում և այլ պետական մարմինների հետ հարաբերություններում ներկայացրել է ընկերությանը։
Դրանից առաջ, 2018 թվականից մինչև 2019 թվականը «Արդշինբանկ» ՓԲԸ բանկում աշխատել է որպես իրավաբան։ Իր աշխատանքային գործունեության ընթացքում՝
իրավական խորհրդատվություն է տրամադրել բանկի այլ ստորաբաժանումներին,
ապահովել է բանկի գործունեության իրականացման հետ կապված պայմանագրերի կազմումը,
մասնակցել է բանկի գործունեության կանոնակարգման կարգերի, ընթացակարգերի կազմմանը։
2016 թվականից մինչև 2018 թվականը «Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակում աշխատել է՝ որպես իրավաբան։ Իր աշխատանքային գործունեության ընթացքում իրավաբանական ծառայություններ է մատուցել տարբեր բնագավառներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, այդ թվում՝
իրականացրել է իրավական խորհրդատվություն,
կազմել է պայմանագրեր և այլ իրավական բնույթի փաստաթղթեր,
իրականացրել է դատական ներկայացուցչություն քաղաքացիական և վարչական դատարաններում։
Կրթություն
2012-2016 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան։
2017-2018 թվականներին սովորել է ՀՀ Փաստաբանական դպրոցում՝ ստանալով փաստաբանական գործունեության արտոնագիր։
Մասնագիտական որակներ և հմտություններ
2018 թվականից ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է։
2019-2021 թվականներին հանդիսացել է ՀՀ Փաստաբանների պալատի Երիտասարդական խորհրդի նախագահ։
Ռուզաննան ներկայումս դասախոսություններ է կարդում «Անկանխիկ գործառնությունների մասին օրենսդրության վերջին փոփոխությունները» թեմայով։
Ռուզաննան մասնագիտացած է ֆինանսական, այդ թվում՝
վճարահաշվարկային և բանկային իրավունքի,
կորպորատիվ իրավունքի,
քաղաքացիական իրավունքի և դատավարության,
վարչական իրավունքի և դատավարության,
հարկային իրավունքի,
աշխատանքային իրավունքի,
ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքի բնագավառներում։