Հենրիխ Մանվելյան

ՍՄՄ մասնագետ

Մասնագիտական փորձը

Թեև սոցիալական ցանցերի զարգացումը և մարքեթինգը Հենրիխի առաջին մասնագիտությունը չէ, սակայն նա, լինելով երիտասարդ և եռանդով լի սկսնակ մասնագետ, մի շարք աչքի ընկնող հմտությունների շնորհիվ գերազանց արդյունքներ է գրանցում սոցիալական ցանցերի մարքեթինգի ոլորտում։ «Գրիտարրես» իրավաբանական գրասենյակը, հաշվի առնելով երիտասարդ կադրերի նոր և փայլուն գաղափարների կյանքի կոչման կարևորությունը, Հենրիխին նույնպես հնարավորություն տվեց և ոգեշնչեց՝ էլ ավելի զարգացնելու SMM ոլորտում ունեցած իր հմտությունները և գիտելիքները, որի շնորհիվ էլ հասարակ հոբբին այժմ վերաճել է մասնագիտական ուղու։

2024 թվականից ի վեր Հենրիխն զբաղվում է մեր գրասենյակի սոցիալական էջերի, այդ թվում՝ Instagram-ի և LinkedIn-ի զարգացմամբ և առաջխաղացմամբ, ինչն իրենից ենթադրում է նպատակային լսարանի ուսումնասիրություն, վերլուծություն, կոնտենտի ստեղծում, մշակում և այլ դինամիկ գործընթացների կազմակերպում։

Կրթությունը և վերապատրաստումները

Հենրիխը շարունակաբար մասնակցում է սոցիալական մեդիա մարքեթինգի և քոփիռայթինգի բնագավառներում նոր հմտությունների ձեռբերմանն ու զարգացմանն ուղղված մի շարք դասընթացների և սեմինարների։ Նա տիրապետում է ժամանակակից մեդիայի ոլորտում բարձր պահանջարկ ունեցող հետևյալ հմտություններին՝

  • Direct response copywriting,

  • Landing page copywriting,

  • Email copywriting,

  • SMM,

  • Content creating,

  • Video making and editing:

Սոցիալական ցանցերի զարգացման առանձնահատկություններով պայմանավորված՝ Հենրիխը, չնայած իր երիտասարդ տարիքին, սահուն և գրագետ կերպով տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Navigated to Հենրիխ Մանվելյան