Արամ Գրիգորյանը «Գրիտարրես» պրոֆեսսիոնալ իրավաբանական գրասենյակի համահիմնադիր է և թիմում իրականացնում է ակտիվ փաստաբանական գործունեություն։
Մասնագիտական փորձ
Նա 2018 թվականից մինչև այսօր աշխատում է «Green Construction» ՍՊԸ ընկերությունում որպես տնօրեն։ Ընկերությունը հիմնականում իրականացնում է շինարարական գործունեություն։ Որպես տնօրեն նրա պարտականություններն են (ներառյալ, բայց ոչ միայն).
Կառավարում և համակարգում է ամսական զեկույցները և բյուջետային պլանավորումը,
Վճարում է հարկեր, իրականացնում է հավաքագրումներ,
Կառավարում է դրամական հոսքերը.
Վերահսկում է որպեսզի ընկերությունը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնի ՀՀ օրենսդրության և ընկերության կանոնադրության պահանջների պահպանմամբ։
Արամ Գրիգորյանը նաև «Aprico» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարիչ ընկերության տնօրենն է։ Ի թիվս այլ պարտականությունների, նա իրականացնում է՝
Տրամադրում է խորհրդատվություն միջազգային ներդրողներին, այդ թվում՝ հարկային համակարգի և բիզնես մարտավարության մասին,
Ուսումնասիրում և վերլուծում է ներդրումային ֆոնդերին վերաբերող ՀՀ օրենսդրությունը, կանոնակարգերը և կանոնները,
Հետևում է ընթացիկ տնտեսության և իրավական նորմերի փոփոխություններին և դրանց մասին զեկուցում է փայատերերին,
Կազմում է խորհրդի որոշումներ, պատրաստում է ներդրողների համար համապատասխան բիզնես առաջարկներ և տարեկան զեկույցներ։
Նա 2 տարի աշխատել է նաև «Smart Credit»ՈՒՎԿ ՍՊ ընկերությունում որպես իրավաբանական վարչության ղեկավար։ Վերջինս բացի իրավաբանական թիմի կառավարումից՝ իրականացնում էր նաև.
Վերահսկում էր կազմակերպության աշխատանքները, ստուգում էր դրանց համապատասխանությունն ընկերության նպատակներին,
Տրամադրում էր իրավական աջակցություն կազմակերպությունը կառավարելու հարցերում և վերանայում էր պայմանագրերը,
Հետևում էր ՀՀ օրենսդրության և ՀՀ կենտրոնական բանկի ընթացիկ նորմատիվ իրավական ակտերի փոփոխություններին,
Արամ Գրիգորյանը հանդիսանում է նաև «Իրականացրու երազանք» բարեգործական հիմնադրամի խորհրդի անդամ։
Նա աշխատել է նաև «ID Bank» ՓԲ ընկերությունում, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում, ՀՀ վարչական դատարանում և այլն։
Կրթություն
Արամ Գրիգորյանն իր բակալավրի կոչումը ստացել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում։
Դրանից հետո ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան։
Վերջինս հանդիսանում է նաև ՀՀ փաստաբանների պալատի անդամ՝ փաստաբան սկսած 2018 թվականից։
Արամ Գրիգորյանը խոսում է հայերեն, ռուսերեն և անգլերեն։