Քաղաքացիական և պայմանագրային իրավունք

Գույքային և ոչ գույքային իրավունքների պաշտպանություն, պայմանագրերի կազմում, դատական վեճեր,

  • Սեփականության իրավունքի և այլ գույքային և ոչ գույքային իրավունքների պաշտպանություն

  • Ձեռքբերման վաղեմության գործերով դատական ներկայացուցչություն

  • Գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու գործերով դատական և ոչ դատական ներկայացուցչության իրականացում

  • Տիրապետումից զրկելու հետ չկապված խախտումներով սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության գործերով դատական և ոչ դատական ներկայացուցչություն

  • Սեփականության և գույքային այլ իրավունքներով ճանաչման պահանջներով դատական և ոչ դատական ներկայացուցչություն

  • Բարեխիղճ ձեռք բերողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործերով դատական և ոչ դատական ներկայացուցչության իրականացում

  • Պայմանագրերի նախագծերի կազմում և դրանց կնքման գործընթացի իրավական ուղեկցում՝ (առուվաճառքի, վարձակալության, ռենտայի, նվիրատվության, փոխանակության, գույքի անհատույց օգտագործման, կապալի, ծառայությունների մատուցման, պահատվության, փոխադրման, փոխառության, գույքի հավատարմագրային կառավարման և այլ պայմանագրեր)

  • Հաճախորդի իրավունքների և շահերի ներկայացում նոտարական կարգով կնքվող գործարքներում

  • Գործարքների վավերության վիճարկում և դատական ներկայացուցչության իրականացում (էական նշանակություն ունեցող մոլորության, խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության տակ կնքված, շինծու, կեղծ և այլ գործարքներ)

  • Պայմանագրային իրավահարաբերություններից բխող վեճերով ներկայացուցչության իրականացում

  • Դատարանի միջոցով քաղաքացուն անհայտ բացակայող և/կամ մահացած ճանաչելու մասին դիմումների կազմում և ներկայացում

  • Փաստաթղթերում առկա անճշտությունների հետևանքով իրավաբանական բնույթի փաստերի հաստատման օժանդակություն (ծննդյան վկայական, մահվան վկայական, վկայագիր և այլն)

  • Արտապայմանագրային իրավահարաբերությունների բխող վեճերով ներկայացուցչության իրականացում

  • Դատական ներկայացուցչության իրականացում պատճառված վնասի հետ կապված

  • Դատական ներկայացուցչություն անհիմն հարստացման հետևանքով ծագող իրավահարաբերություններում

  • Դատական և արտադատական ներկայացուցչություն միակողմանի գործարքներից ծագած վեճերում (պարգև վճարելու խոստում, առանց հանձնարարության ի շահ ուրիշի կատարված գործողություններ, հրապարակային մրցույթ)

  • Դատական և վարչական ներկայացուցչություն մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության գործերով

  • Հայցադիմումի, հայցադիմումի պատասխանի, ինչպես նաև դատավարական այլ փաստաթղթերի կազմում և ներկայացում

  • Վերաքննիչ բողոքի, վերաքննիչ բողոքի պատասխանի, ինչպես նաև դատավարական այլ փաստաթղթերի կազմում և ներկայացում

  • Վճռաբեկ բողոքի, վճռաբեկ բողոքի պատասխանի, ինչպես նաև դատավարական այլ փաստաթղթերի կազմում և ներկայացում

Navigated to Քաղաքացիական և պայմանագրային իրավունք