Գրիտարրես

Նախապատմություն

Ունենալով տարբեր պատկերացումներ իրավունքի և ազատությունների մասին և նպատակ ունենալով ստեղծել իրավաբանության նոր մշակույթ՝ 2018 թվականին հիմնադրվեց «Գրիտարրես» ընկերությունը։

«Գրիտարրես» ընկերությունն իր շուրջ հավաքեց տաբեր իրավաբանական գիտելիքներով և փորձով մասնագետների, որոնք միևնույն ժամանակ ունեին միանման արժեքներ և կատարելագործման տեսլական։ Հիմնադրման օրվանից սկսած թիմում ընդգծվեց հաճախորդների լավագույն շահերը պաշտպանելու համար համատեղ աշխատելու կարևորությունը: «Գրիտարրես» ընկերության կարևորագույն սկզբունքն է՝ օգտագործել ոչ թե բոլոր հնարավոր իրավական գործիքակազմերը, այլ` ամենաարդյունավետը, իսկ այդ լուծմանը հասնելու համար թիմը բացահայտում է բոլոր հնարավոր լուծումները, դրանց իրավական և ֆինանսական ռիսկերը։

Ի սկզբանե «Գրիտարրես» ընկերությանն ուղղորդել է նաև առաջադրված և չառաջադրված, սակայն էական նշանակություն ունեցող հարցերին ամբողջական պատասխանելու արվեստը։ Իրավաբանական ընկերությունների հաճախորդները երբեմն ամբողջությամբ չեն կարողանում գնահատել իրենց հնարավոր շահը, ինչպես նաև՝ իրավական առավելություններն ու ֆինանսական շահը։ «Գրիտարրես» ընկերության իրավաբանների հետ աշխատելով՝ հաճախորդներն ստանում են իրենց գործերի ամբողջական՝ և՛ իրավական, և՛ ֆինանսական պատկերը։

Առաջխաղացում

Լինելով դեռևս երիտասարդ իրավաբանական գրասենյակ՝ «Գրիտարրես» ընկերությունը հաստատուն քայլերով շարժվում է ներպետական և համաշխարհային շուկայի կանոններին և արդի մարտահրավերներին համահունչ։

«Գրիտարրես» ընկերության թիմը բաղկացած է երիտասարդ իրավաբաններից, որոնք հետևում են ոչ միայն իրավական ասպարեզում տեղի ունեցող փոփոխություններին, այլ նաև՝ աշխարհաքաղաքական։ Դրա արդյունքում «Գրիտարրես» ընկերությունն իր հաճախորդներին մատուցում է իրավաբանական ծառայություններ նաև հեռավար, իսկ մատուցված իրավաբանական ծառայությունների համար վարձատրություն հնարավոր է կատարել նաև կրիպտո արժույթով։

«Գրիտարրես» ընկերության առաջխաղացման հիմքում այն հանգամանքն է, որ թիմն ամենօրյա ռեժիմով ընդլայնում է իրավաբանական ծառայությունների շրջանակը (տեղեկատվական տեխնոլոգիաներ, ընկերությունների իրավաբանական աուդիտ, մտավոր սեփականություն և այլն) ու աշխարհագրությունը։ «Գրիտարրես» ընկերությունը մատուցում է իրավաբանական ծառայություններ նաև Հայաստանից դուրս (Վրաստանի Հանրապետությունում, ԱՄՆ-ում, ԱՄԷ-ում և այլն) իր հետ համագործակցող իրավաբանական գրասենյակների միջոցով կամ անձամբ։

«Գրիտարրես» ընկերության առաջխաղացումը հաստատվում է օրեցօր ընլայնվող հաճախորդների և ընկերությունում պրակտիկա անցնելու ցանկություն հայտնող ուսանողների թվով։ «Գրիտարրես» ընկերության հիմնադիրները դասավանդում են հայկական ԲՈՒՀ-երում, որտեղ կիսվում են իրենց գիտելիքներով, մասնագիտական խրթին ուղիով և հաջողության հասնելու համար կամք ձևավորելու անհրաժեշտությամբ։

Հաջողության գաղտնիք

Տարիների ընթացքում կուտակելով համատեղ աշխատելու փորձ և զարգացնելով թիմային ընդհանուր նպատակներին հասնելու կամք՝ «Գրիտարրես» ընկերությունն իր աշխատելաոճը և մոտեցումները հարմարեցնում է միջազգային և ներպետական արդի պահանջներին։ Դրա վառ օրինակն այն է, որ թիմի կազմում աշխատում են նաև օտարերկյա քաղաքացանիներ, որոնք իրենց ուրույն աշխատանքային փորձով և մշակույթով կիսվում են թիմի հետ։ «Գրիտարրես» ընկերությունն էլ, ուսումնասիրելով միջազգային հայտնի իրավաբանական գրասենյակների փորձը, համադրելով ազգային ընդհանուր արժեքների հետ, ստեղծել է ուրույն իրավաբանական աշխատանքային մշակույթ, որն օգնում է թիմին հասնել իր առջև դրված խնդիրների լուծմանը առավել արդյունավետ ուղիներով։

«Գրիտարրես» ընկերության իրավաբաններն առանձնահատուկ մոտեցում են դրսևորում բոլոր գործերին և հաճախորդներին։ Նպատակ ունենալով ստեղծել առավել հարամարավետ միջավայր հաճախորդների համար՝ «Գրիտարրես» ընկերության իրավաբանները կարող են հաղորդակցվել իրենց հաճախորդների հետ հինգ լեզուներով (հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և պարսկերեն)։ Դրա արդյունքում «Գրիտարրես» ընկերությունը հաճախորդներ և գործընկերներ է ունեցել և ունի տարբեր երկրներից (Չինաստանից, Հնդկաստանից, Մյանմարից, Իրանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Ֆրանսիայից և այլն)։ Ավելին, «Գրիտարրես» ընկերությունը, հավատարիմ մնալով փաստաբանական էթիկայի սկզբունքներին և փաստաբանի վարքագծի կանոններին, երաշխավորում է միայն բարձր որակի իրավաբանական ծառայությունների մատուցումը, իսկ դրանց արդյունքը՝ ոչ։ Միևնույն ժամանակ «Գրիտարրես» ընկերությունը հանձն է առնում միայն այնպիսի իրավաբանական հանձնարարությունների իրականացումը, որոնք թեկուզև բարդ են, սակայն ունեն իրավական լուծում։

Սկզբունքներ և նպատակներ

«Գրիտարրես» ընկերության հիմնական նպատակը հաճախորդների իրավունքների և օրինական շահերի լավագույն պաշտպանությունն ու դրանց վերականգնումն է։ Մատուցելով բաձրորակ իրավաբանական ծառայություններ՝ «Գրիտարրես» ընկերությունն արդեն դասվում է տարածաշրջանի լավագույն իրավաբանական գրասենյակների շարքին։

Հաշվի առնելով «Գրիտարրես» ընկերության տարիների փորձը՝ թիմը մատուցում է իրավաբանական արագ ծառայություններ։ Նշված նպատակին հասնելու եղանակներն ավելի կատարելագործելու համար թիմը մասնակցում է տարբեր կրթական և տեղեկատվական ծրագրերի։ Ավելին, թիմն իրավաբանական արագ ծառայություններ մատուցելու համար պատասխանում է հաճախորդների հարցերին 24/7 ռեժիմով տարբեր սոցիալական հարթակների, հեռախոսազանգերի և հանդիպումների միջոցով։

Ինչպես արդեն նշել ենք՝ «Գրիտարրես» ընկերության իրավաբաններն ունեն տարբերվող մասնագիտական ուղի, որն օգնում է թիմին հիմնովին հասկանալ հաճախորդների խնդիրները։ Հաճախորդի իրական խնդիրները բացահայտելու համար «Գրիտարրես» ընկերությունը ամբողջությամբ է բացահայտում հաճախորդների մարտահրավերները, բիզնես գործունեության ոլորտի առանձնահատկությունները, ինչի հիման վրա էլ առաջարկում է հնարավոր ամենաարդյունավետ իրավական և ֆինանսական լուծումը։

«Գրիտարրես» ընկերության որդեգրած սկզբունքներից է նաև իր աշխատելաոճը հաճախորդի առօրյա գործունեությանը հարմարեցնելը, որպեսզի վերջինս անհարմարություններ չունենա թիմի հետ աշխատելիս։

Ընկերության փորձը իրավունքի տարբեր ճյուղերում օգնում է, որ թիմը մատուցի այնպիսի իրավաբանական ծառայություններ, որոնք կդիվերսիֆիկացնեն հաճախորդների բիզնես ռիսկերը, կնվազեցնեն հարկային բեռը և սխալվելու հավանականությունը։ Աշխատելով «Գրիտարրես» ընկերության հետ՝ հաճախորդները գիտեն, որ այլևս կարիք չունեն հետևել ՀՀ օրենսդրության փոփոխություններին, քանի որ թիմն ունի դրա համար նախատեսված աշխատակիցներ, ովքեր ամենօրյա ռեժիմով հետևում են դրանց։

Navigated to Գրիտարրես